Բժիշկը զգուշացրել է անվնաս թվացող սովորության պատճառով քաղցկեղի ռիսկի մասին

Բժիշկը զգուշացրել է անվնաս թվացող սովորության պատճառով քաղցկեղի ռիսկի մասին

Սթրեսի կամ ծանր աշխատանքի ժամանակ շատերը կծում են իրենց շուրթերը կամ այտերի ներսը, սակայն այս անվնաս թվացող սովորությունը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, զգուշացրել է ուռուցքաբան Անտոն Ելկինը Lenta.ru-ի հետ զրույցում։

Բժշկի խոսքով՝ շրթունքները կամ այտերը անընդհատ կծելը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը, քանի որ բերանի լորձաթաղանթի վրա միկրոճաքեր ու վերքեր են առաջանում։ Նա բացատրեց, որ այդ վնասվածքները ժամանակ չունեն ապաքինվելու՝ վնասվածքների հաճախականության պատճառով, ինչն էլ իր հերթին հանգեցնում է քրոնիկ բորբոքման։

«Հյուսվածքները վերականգնելու համար բջիջները ակտիվորեն բաժանվում են, և գրգռիչ գործոնների դեպքում մեծանում է ատիպիկ փոփոխությունների և ուռուցքի զարգացման ռիսկը»,- ասել է փորձագետը։

Ուռուցքաբանը հորդորել է չանտեսել բերանի խոռոչում երկարատև չբուժող հետքերը։ Նրա խոսքով՝ եթե դրանք հայտնվեն, պետք է դիմել ատամնաբույժի, ով կնշանակի անհրաժեշտ հետազոտությունները։