Արագած Ախոյանն ազատ է արձակվել

Արագած Ախոյանն ազատ է արձակվել

ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանն ազատ է արձակվել․ լուրը MediaHub-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Գոռ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ մեղադրական եզրակացություն է կայացվել, պատիժը նշանակվել է կարճաժամկետ ազատազրկումը՝ երկու ամիս ժամկետով, բայց քանի որ Արագած Ախոյանը երեք ամիս կալանքի տակ է գտնվել, պատժի կրումից ազատվել է։

«Այս պահին պարոն Ախոյանն ազատության մեջ է։ Բայց մենք վերջին դատավճիռը բողոքարկելու ենք Վերաքննիչում, քանի որ դեմ ենք մեղադրական վերդիկտին, համաձայն չենք դրան»,- նշեց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 7–ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել էր` 2023 թ. հունիսի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած գրառման համար։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Ախոյանն այդ օրը հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Նարե Գնունի