ՀՀ-ում օտարերկրյա լրագրողի գործունեությունն իրականացվում է բացառապես ԱԳՆ հավատարմագրման առկայության դեպքում

ՀՀ-ում օտարերկրյա լրագրողի գործունեությունն իրականացվում է բացառապես ԱԳՆ հավատարմագրման առկայության դեպքում

ՀՀ ԱԳ նախարարությունն, ի գիտություն ՀՀ-ում լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա ԶԼՄ-ների, տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ ԱԳ նախարարի 2023թ. հուլիսի 27-ի 1943-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի՝ լրագրողի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կարգը սահմանելու մասին» դրույթների` Հայաստանի Հանրապետություն այցելող օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրագրողի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան հավատարմագրման առկայության դեպքում:

«Վերոնշյալի առնչությամբ հորդորում ենք օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչներին՝ լրագրողներին՝ Հայաստանի Հանրապետությունում լրատվական գործունեություն իրականացնելիս առաջնորդվել և խստիվ պահպանել բացառապես ՀՀ ԱԳ նախարարի 2023թ. հուլիսի 27-ի 1943-Ն հրամանով հաստատված ընթացակարգերը, այլապես վերջիններս կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»,- հայտնում են ԱԳՆ-ից: