Ցավով տեղեկացա Նիկոլայ Ռիժկովի մահվան մասին․ Ռոբերտ Քոչարյան

Ցավով տեղեկացա Նիկոլայ Ռիժկովի մահվան մասին․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ․

«Ցավով տեղեկացա ՀՀ ազգային հերոս, ականավոր պետական և քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան մասին:

Անուրանալի է Նիկոլայ Իվանովիչի ավանդը 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի վերականգնման գործում: Հայ ժողովուրդը միշտ ջերմությամբ և երախտագիտությամբ է հիշում Նիկոլայ Ռիժկովի կատարած աշխատանքը, սերը և հարգանքը մեր ժողովրդի հանդեպ:

Ցավակցում եմ Նիկոլայ Ռիժկովի ընտանիքին և մտերիմներին»: