Արցախի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին է հայտնում

Արցախի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական հերթական ապատեղեկատվության մասին է հայտնում

Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ին` ժամը 18։00 -ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»։