Տեղի ունեցածը գնահատում ենք Երուսաղեմի հայկական թաղամասի և հայ համայնքի իրավունքների կոպիտ խախտում (տեսանյութ)

Տեղի ունեցածը գնահատում ենք Երուսաղեմի հայկական թաղամասի և հայ համայնքի իրավունքների կոպիտ խախտում  (տեսանյութ)

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Մենք, որպես Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբաններ, խստորեն դատապարտում ենք Իսրայելի ոստիկանության վարքագիծը, որով նրանք օգնում են իսրայելցի վերաբնակիչներին ապօրինաբար` բռնի ճանապարհով մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Կովերի պարտեզ՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում: 

Միջազգային փաստաբանական թիմը շարունակում է իրավական բոլոր հնարավորություններով պաշտպանել Երուսաղեմի Հայկական թաղամասի և Հայ համայնքի շահերը:

Մենք տեղի ունեցածը գնահատում ենք Երուսաղեմի հայկական թաղամասի և Հայ համայնքի իրավունքների ու օրիբական շահերի կոպիտ խախտում, որն ունի գոյաբանական նշանակություն»: