Կիևի մարզում օդային տագնապ են հայտարարել

Ուկրաինայի Կիևի մարզում, ինչպես նաև Խերսոնի շրջանի այն հատվածում, որը վերահսկվում է Կիևի կողմից, հայտարարվել է օդային ռմբակոծման նախազգուշացում՝ համաձայն Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզի տվյալների։
Ըստ քարտեզի՝ տարածաշրջանում ահազանգը հնչել է Մոսկվայի ժամանակով 15.49-ին։