«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել «Շտուտգարտի» լավագույն ռմբարկուին

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել «Շտուտգարտի» լավագույն ռմբարկուին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է գերմանական «Շտուտգարտի» 25-ամյա ավստրիացի հարձակվող Սաշա Կալայջիչի ծառայություններով, հաղորդում է Sky Sport-ը։

Ֆուտբոլիստի ներկայացուցիչները հարցը քննարկել են «Շտուտգարտի» հետ։

Մյունխենի «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» ավելի վաղ ցանկանում էին ձեռք բերել Սաշա Կալայջիչին, սակայն հիմա հետաքրքրություն չեն ցուցաբերում։

Գերմանիայի անցած առաջնությունում Սաշա Կալայջիչը մասնակցել է 15 հանդիպման, խփել 6 գոլ։