Միգրացիայի ծառայությունը անձնագրով չի ապահովում ՀՀ քաղաքացիներին
Միգրացիայի ծառայությունը անձնագրով չի ապահովում ՀՀ քաղաքացիներին: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Փաստորեն Միգրացիայի ծառայության պետին հանձնաժողովի նիստին ինչ որ ասել էի, այսօր իշխանական պատգամավորները շատ ավելի խիստ տոներով ասում են: Սիրելի հայրենակից, մի քիչ դժվար է այս ամենը պարզ ձևով ասել։ ՀՀ-ում կա Ներքին գործերի նախարարություն, կա միգրացիայի ծառայություն, որոնց պարտականությունն է ձեզ անձնագրով ապահովել։ Ասում ենք՝ «ե՞րբ կլինի», ասում ա՝ «չգիտեմ»։ Ներսես Երիցյանն էլ կամ-կամով ասաց՝ «մինչև 2025 թիվ»։ Հանձնաժողովի նիստի ժամանակ ասում եմ՝ «ե՞րբ կլինի», ասում ա՝ «գիտե՞ք, նախկինների ժամանակ ներդրում չի արվել»»,- նշեց Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում