Նիկոլ Փաշինյանը երկիրը մոտցնում է անօրենության և քաոսի հորձանուտի մեջ. Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը գրում է.
Ոստիկանությունը գտնվում է օրենքից դուրս
Այսօր ավտոերթի մասնակիցներին ակնհայտ առանց օրինական հիմքերի բերման են ենթարկում՝ նպատակ ունենալով հափշտակել առանց վարորդների մնացած մեքենաները:
Կոնկրետ օդանավակայանից մեկնարկած ավտոերթին Ոստիկանությունը միջամտեց՝ փորձելով կանխել դրա բնականոն ընթացքը:
Մեր կողմից Ոստիկանության հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն ավտոերթը ուղեկցելու և խաղաղ անցկացնելու մասին:
Հանկարծակի ոստիկանական ուժերը Հաղթանակ կամրջի հարևանությամբ նախահարձակ եղան՝ կիրառելով անհամաչափ բիրտ ուժ:
Մեր տղերքից շատերին բերման ենթարկեցին, որպեսզի կարողանան պատճառաբանել մեքենաները տուգանային հրապարակ տանելը:
Ինչպես արձագանքեց Բաբկեն Հարությունյանը՝ Ոստիկանության խոսքը և պայմանավորվածությունը փաստորեն ունեն 0 արժեք:
Նիկոլ Փաշինյանը երկիրը մոտցնում է անօրենության և քաոսի հորձանուտի մեջ: Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը քաղաքական խմբակի և իրենց ղեկավարի ուսերին է լինելու:
Մենք շարունակելու ենք մեր խաղաղ անհնազանդության գործողությունները ավելի մեծ թափով և վճռականությամբ:
Հայաստանը լինելու է և լինելու է օրենքի և իրավունքի երկիր:
#միայն_առաջ
#պայքարը_շարունակվում_է