Քանի դեռ նիկոլ կա, Արցախ ու Հայաստան չեն լինելու... Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքս Հակոբյանը գրում է.
«Ռուսաստանի արտգործնախարարությունը իր հայտարարությամբ հենց սրա մասին էր զգուշացնում. «Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ»:
Ի ԳԻՏՈւԹՅՈւՆ... քանի դեռ նիկոլ կա Արցախ ու Հայաստան չեն լինելու...»