Եթե մեկ շաբաթում հնարավոր էր փոսալցում անել, ամսից ավելի չպետք ա սրա մասին խոսեինք. Ավինյան
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ընթացքում այսօր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ ամբողջ քաղաքում նախորդ շաբաթ փոսալցման աշխատանքներ են իրականացվել, մնացել է մոտ 600 քառակուսի մետր փոսալցման աշխատանքներ։
Ավինյանն արձագանքեց, որ տրամադրվածության պայմաններում ամեն ինչ էլ հնարավոր է։
«Չնայած, նախորդ շաբաթ երեք օր անձրև է եկել, բայց փոսալցման աշխատանքները կարելի է բավարար գնահատել, չնայած, որոշ որակական և տեղ-տեղ նաև ոչ ամբողջական աշխատանքներին, բայց եթե այս ամենը հնարավոր էր անել մեկ շաբաթում, էդ նշանակում ա, որ մենք մեկ ամիս պետք ա սրա մասին չխոսեինք»,-ասաց նա։
Փոսալցման աշխատանքների համար այս ընթացքում 148 տոննա ասֆալտ է սպառվել։
Ավինյանն առաջարկեց հաջորդ անգամ նման կերպ չաշխատել և եթե ինչ-որ հարց մեկ-երկու անգամ է քննարկվում, պետք է բոլորի ուշադրությունը հարցի վրա կենտրոնացնել։
«Վազգեն Հարությունյան, այսօր երկրորդ անգամ ուզում եմ գծանշման աշխատանքների թերացման մասին շեշտել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում