Արցախում մահացած մարդկանց չեն կարողանում հուղարկավորել․ Ռուբեն Վարդանյան

Մենք արդեն 31 օր է՝ բլոկադայի մեջ ենք, և դա նշանակում է, որ ունենք հումանիտար տարբեր խնդիրներ։ Այդ մասին այսօր «Մեկ ամիս շրջափակման մեջ. հումանիտար ճգնաժամ» տեսակամուրջի ընթացքում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ խնդիրները շատ են՝ կրթությունից մինչև մարդու իրավունք ու բաժանված ընտանիքներ, կան նաև մահացած մարդիկ, որոնց չեն կարողանում հուղարկավորել։

«Մենք ունենք ճգնաժամ, և այս մեկ ամսվա մեջ, հարևան պետության հաշվարկով, 400 մեքենա է անցել, մինչդեռ մինչև բլոկադան մենք օրական ավելի շատ մեքենաների շարժ ենք ունեցել Հայաստանից Արցախ և հակառակ ուղղություններով»,- նշեց նա։

Ըստ պետնախարարի՝ Արցախում անցկացված հանրահավաքը ցույց տվեց, որ ժողովուրդը պատրաստ է կանգնել իշխանության կողքին, քանի որ սա ոչ թե բլոկադայի դեմ պայքար է, այլ՝ սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար մղվող պայքար։

«Մենք մարդկանց մոտ տեսնում ենք միասնության զգացում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։