Շատունովին սպանե՞լ են. փաստաբանը մանրամասնում է

Շատունովին սպանե՞լ են. փաստաբանը մանրամասնում է

"Ласковый май" խմբի ղեկավար Յուրի Շատունովը մահացել է հունիսի 23-ի գիշերը։ Նա հանկարծամահ է եղել Դոմոդեդովոյի հիվանդանոցում՝ սիրտը կանգից։

Մահվանից երկու օր առաջ Յուրի Շատունովը ուրախ գրառումներ է կատարել՝ "Белые розы" և "Седая ночь" հիթերի համար դատական հաղթանակի մասին։ Հիշեցնենք, որ վերջին մի քանի տարիներին Յուրի Շատունովը պայքարում էր "Ласковый май" խմբի նախկին պրոդյուսեր Անդրեյ Ռազինի հետ երգերի իրավունքների համար։ Հունիսի 20-ին դատարանը թույլ է տվել երաժիշտին իր համերգներին կատարել խմբի լեգենդար հիթերը։

Ռազինը դժգոհ է եղել որոշումից և ցանկացել է բողոքարկել։ Բայց Շատունովի փաստաբանը հայտնել է, որ դա անիմաստ է, քանի որ Անդրեյ Ռազինը դատարան է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, որոնց իսկությանը նույնիսկ դատավորները չեն հավատացել։

Երկրպագուները, իմանալով երգչի մահվան մասին, սկսել են շրջանառել լուրեր, համաձայն որոնց, հենց դատական գործընթացներն են պատճառ հանդիսացել արտիստի վաղաժամ մահվան. գրում է Комсомольская правда-ն: