Ենթադրում եմ՝ Ալիևը չի հաստատել իր ներկայությունը Բրյուսելում․ Փաշինյան
Գրանադայի հանդիպմանը հաջորդող բրյուսելյան հանդիպումն, ըստ Շառլ Միշելի, պետք է տեղի ունենար հոկտեմբերի վերջ, սակայն այսօր ԵՄ-ն հայտնեց, որ հանդիպումը չի կայանալու. ո՞րն է հանդիպումը չեղարկելու պատճառը։ Այս հարցը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեց ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը` դիմելով Նիկոլ Փաշինյանին։
«Հանդիպումը նախատեսված է, բայց հոկտեմբերին չի կայանա։ Ենթադրում եմ այն պատճառով, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը, բայց կան մանրամասներ, որոնք առաջիկա օրերին կճշտենք ԵՄ-ից։ Չէի ցանկանա շտապել գնահատական հնչեցնել։ Խաղաղության պայմանագրի պայմաններից մեկը՝ տարածքային ամբողջականության ճանաչումը, Ալմա-Աթիի հռչակագրով սահմանների դելիմիտացիան և տարածաշրջանային կոմունիկացիան պետք է տեղի ունենա երկրների փոխհամաձայնության սկզբունքով»,- պատասխանեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում