Շվեյցարիայում թիմբիլդինգը ձախողվել է. 25 մարդ այրվածք է ստացել տաք ածխի վրա քայլելիս

Շվեյցարիայում թիմբիլդինգը ձախողվել է. 25 մարդ այրվածք է ստացել տաք ածխի վրա քայլելիս։
Միջադեպը տեղի է ունեցել Ցյուրիխի լճի Աու թերակղզում մասնավոր միջոցառման ժամանակ։
Ոստիկանության տվյալներով՝ միջոցառման մասնակիցները անցել են մի քանի ոտնաչափ երկարությամբ ածուխի վրայով եւ այնուհետեւ բողոքել ցավից:
Դեպքի վայրում բուժօգնություն է ցուցաբերվել 25 մարդու, որոնցից 13-ը հոսպիտալացվել են ծանր վնասվածքներով։
Շվեյցարական Blick լրատվական գործակալությունը հայտնել է, որ կորպորատիվ միջոցառումը կազմակերպել է մարքեթինգային Goldbach ընկերությունը։ Դեպքի վայրում եղել է մոտ 150 մարդ։