Լյարդի քաղցկեղ և այլն. կոսմետոլոգ-մաշկաբանը պատմել է կեղծ օծանելիքի օգտագործման վտանգների մասին

Լյարդի քաղցկեղ և գլխացավեր. կոսմետոլոգ-մաշկաբանը «Իզվեստիային» պատմել է կեղծ օծանելիքի օգտագործման վտանգների մասին։
Ոչ օրիգինալ օծանելիքները կարող են պարունակել մեթանոլ, ինչը հանգեցնում է հոգնածության ու մկանների համակարգման կորստի, բացատրել է Նատալյա Ժովտանը։ Բացի այդ, կեղծիքների որոշ բաղադրիչներ կարող են վերածվել ֆորմալդեհիդի: Այս նյութի կողմնակի ազդեցությունները ներառում են լյարդի քաղցկեղ, սրտխառնոց, գլխապտույտ և միգրեն:
Որպես կանոն, օծանելիքը կիրառվում է դաստակի և պարանոցի, մաշկի զգայուն հատվածների վրա: Վնասակար նյութերը կարող են հանգեցնել ալերգիայի։ «Հետազոտությունները ցույց են տվել, որ քսելուց 1-1,5 րոպե անց արյան մեջ քիմիական նյութեր են կարող հայտնաբերվել»,- ընդգծել է փորձագետը։