Կիևից ԶԱԷԿ-ում դիվերսիայի սպառնալիքը մեծ է․ Պեսկով

Կիևից ԶԱԷԿ-ում դիվերսիայի սպառնալիքը մեծ է․ Պեսկով

Կիևից Զապորոժիեի ատոմակայանում դիվերսիայի սպառնալիքը գնահատվում է բարձր․ այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իրավիճակը բավական լարված է, Կիևի ռեժիմի կողմից դիվերսիայի սպառնալիքն իսկապես մեծ է, դիվերսիա, որն իր հետևանքներով կարող է աղետալի լինել»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները, պայթեցնելով Կախովսկայա հիդրոէլեկտրակայանը, ցույց են տվել, որ ոչնչից չեն խուսափում

«Այժմ ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ Զապորոժիայի ԱԷԿ-ի սպառնալիքներին դիմակայելու համար, եզրափակել է նախագահի մամուլի քարտուղարը։»