Գոռ Մալաքյանը դուբլ է ձևակերպում․ Արարատ-Շկենդիա 2։2

Գոռ Մալաքյանը դուբլ է ձևակերպում․ Արարատ-Շկենդիա 2։2

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիային»:

Առաջին խաղակեսից հետո հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով:

Երկրորդ խաղակեսի սկզբում երևանյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Գոռ Մալաքյանը՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը:

80-րդ րոպեին, կրկին հեռահար հարվածով Մալաքյանը հավասարեցրեց հաշիվը՝ դուբլ ձևակերպելով։

Դիմակայության առաջին խաղում հյուսիսմակեդոնական թիմը հաղթել էր 2:0 հաշվով: