ՌԴ պետդումայի խոսնակը Ժիրինովսկու մահվան կեղծ լուրը հայտնած սենատորին խորհուրդ է տվել վայր դնել մանդատը

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան կեղծ լուրը հայտնած սենատորին խորհուրդ է տվել վայր դնել լիազորությունները: Իննչպես գրում է ՏԱՍՍ-ը, նա այս մասին հայտնել է թելեգրամյան իր ալիքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վոլոդինը հերքել էր Ժիրինովսկու մահվան լուրը։ Նա ասել է, որ Ժիրինովսկին իսկապես առողջական ծանր վիճակում է, և նրան շուտափույթ ապաքինում է մաղթել: