Ժիրինովսկին չի մահացել․ Պետդումայի խոսնակ

Ժիրինովսկին չի մահացել․ Պետդումայի խոսնակ

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան լուրը։

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Վոլոդինն ասել է, որ Ժիրինովսկին իսկապես առողջական ծանր վիճակում է և նրան շուտափույթ ապաքինում է մաղթել: Հիշեցնենք, որ ավելի վաղ Mash թելեգրամյան ալիքը տեղեկացրել է, որ Ժիրինովսկին մահացել է: