Ֆրանսիան ինքնագոլի շնորհիվ հաղթեց Բելգիային ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Ֆրանսիան ինքնագոլի շնորհիվ հաղթեց Բելգիային ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ
Հանդիպմանը դարպասի միակ գրավումը եղավ 85-րդ րոպեին։ Բելգիայի տուգանային հրապարակում փոխարինման մտած Ռանդալ Կոլո Մուանիի հարվածից հետո գնդակը դիպավ պաշտպան Յան Վերտոնգենի ոտքին և անդրադարձից հետո հայտնվեց դարպասում։
Գոլը սկզբում գրանցվեց «Պարի Սեն Ժերմենի» հարձակվողի անվան տակ, իսկ քիչ անց՝ որպես ինքնագոլ (Յան Վերտոնգեն)։
Պաշտպան Ժյուլ Կունդեն ճանաչվել է Բելգիայի դեմ հաղթական հանդիպման խաղացող։
Ֆրանսիայի մրցակիցը կլինի Պորտուգալիա - Սլովենիա զույգի հաղթողը։