«Կոպերնիկուս» համակարգով ծրագրի շրջանակներում իրականացվում է Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրություն

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2020-2022թթ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ «Կոպերնիկուս» համակարգով» ծրագրի շրջանակներում Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրություն իրականացնելու աշխատանքների թռուցիկները:
Դրանցում նշվում է, որ ծրագիրը կօգտագործի «Կոպերնիկուս» համակարգի» տվյալներն ու ծառայությունները, կստեղծի առցանց հարթակ: «Կոպերնիկուս»-ը ԵՄ արբանյակային դիտարկման ծրագիրն է: