Ռոնալդուն մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռայո Վալյեկանո» խաղին

Ռոնալդուն մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռայո Վալյեկանո» խաղին

Միջմրցաշրջանային հերթական ստուգողական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել «Ռայո Վալյեկանոյի» հետ։

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ընթացքում առաջին անգամ է խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, բայց չի կարողացել գոլի հեղինակ դառնալ։ Պորտուգալացին դաշտ էր դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է ընդմիջմանը։

Նրա փոխարեն դաշտ դուրս եկած Դիալոն երկու րոպե անց գրավել է մրցակցի դարպասը, 57-րդ րոպեին Գարսիան հավասարեցրել է հաշիվը։

Ռոնալդուն բաց էր թողել թիմի նախորդ 5 ընկերական խաղերը։