Ռուսաստանը ցանկանում է վերջ տալ դրան, բայց միգուցե նրանք ժամանակ են ձգձգում․ Թրամփ

Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնությունը, Newsmax-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է վերջ տալ դրան, բայց միգուցե նրանք ժամանակ են ձգձգում: Գիտե՞ք, ես երկար տարիներ դա արել եմ [բիզնեսում]»,- ասել է Թրամփը։
«Ես չեմ ուզում պայմանագիր կնքել, ուզում եմ մնալ խաղի մեջ, բայց միգուցե չեմ ուզում դա անել»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա վստահ է, որ Մոսկվան և Կիեւը ցանկանում են, որ «սա ավարտվի»։