«Իմ անունը մի տվեք». «Դե չեմ ողջունում Ձեզ»․ զավեշտալի երկխոսություն պատգամավորների միջև

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այսօր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիմեց հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին, ասելով՝ ողջունում է, ինչին Գրիգորյանն արձագանքեց․ «Իմ անունը մի տվեք»։

«Տիկին Գրիգորյան, չեմ ողջունում Ձեր մասնակցությունը․ այդպես ասե՞մ»,-քմծիծաղով հարցրեց Քոչարյանը։

Գրիգորյանը պատասխանեց՝ այո։ «Շատ լավ, Ձեր անունը այլևս չեմ տա։ Ձեզ ինչպե՞ս դիմեմ»,-կրկին հետաքրքրվեց հանձնաժողովի նախագահը։

«Ձեր նիստը վարեք»,- արձագանքեց Աննա Գրիգորյանը։

«Ես իմ նիստը վարում եմ, բայց իմանանամ՝ մասնակից պատգամավորին ոնց դիմեմ, ասում եք՝ իմ անունը մի տվեք»,-ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում