Երևանում բախվել են «Ford Mustang»-ն ու «Ford Transit»-ը, վիրավnր կա․ Shamshyan

Երեկ՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Ford Mustang» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ford Transit»-ը եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, երբ «Ford Mustang»-ը բախվել է նրա հետնամասին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին: