ՀՀ-ում Շվեդիայի դեսպանը Գեղարքունիքում է․ ԵՄ առաքելությունը զեկուցել է անվտանգային իրավիճակի մասին

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գտնվող ԵՄ քաղաքացիական առաքելությունը ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմին։
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի հաղորդագրությունից։
Նրանք տեղեկացվել են Գեղարքունիքում անվտանգության իրավիճակի և տեղում անվտանգության շուրջ հարցերի մասին: