Անասնագոմ է այրվել․ մանրամասներ

Անասնագոմ է այրվել․ մանրամասներ

Նոյեմբերի 3-ին, ժամը 12։14-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 5-րդ փողոցում այրվում է անասնագոմ։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:23-ին, մարվել՝ 15:10-ին: Այրվել են անասնագոմը (մոտ 30 քմ) և ներսում կուտակած կենցաղային իրեր։