Թուրք-սերբական հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր քայլ

Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել Թուրքիայի հետ անձնագրային նոր ընթացակարգը սկսելու մասին, համաձայն որի՝ երկու երկրների քաղաքացիներն այսուհետև կարող են այդ երկրներ մուտք գործել իրենց նույնականացման քարտերով (ID card), փոխանցում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ դա արվում է ի նպաստ թուրք-սերբական հարաբերությունների զարգացման։ Երկուստեք ակնկալվում է, որ դա կծառայի երկու երկրների տնտեսական շահերին և հատկապես կխթանի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։
Բելգրադում Թուրքիայի դեսպան Համի Աքսոյը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ Սերբիայի կառավարության վերոհիշյալ որոշմանը կհաջորդի կողմերի միջև կնքվելիք համապատասխան արձանագրությունը։