Խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան

Խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան

Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահն արեց 2024 թ. հունվարի սկզբին, ես գնահատել եմ որպես հարված խաղաղության գործընթացին. հայտարարել է Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում։

«Բայց այդ հարվածը ինքը ուղղակի առանձին վերցրած գործընթաց չէ և դա սկսվել է  առաջինը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումներից, ապա Բրյուսելի հանդիպման մերժումից և նաև հետագա հանդիպումների մերժումներից»,- ասել է Փաշինյանը: 

Խաղաղության պայմանագիրի ձգձգման հետ կապված Փաշինյանն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են.

«Նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք ի վերջո վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը»,- ասել է նա: