Ղուրան այրելու միջոցառումների կազմակերպիչը գնդակաhարվել է TikTok-ի ուղիղ եթերի ժամանակ (տեսանյութ 18+)

Ղուրան այրելու միջոցառումների կազմակերպիչը գնդակաhարվել է TikTok-ի ուղիղ եթերի ժամանակ (տեսանյութ 18+)

Ղուրան այրելու միջոցառումների կազմակերպիչ Սալվան Մոմիկան գնդակահարվել է սեփական բնակարանում՝ TikTok-ով ուղիղ հեռարձակման ժամանակ, գրել են ԶԼՄ-ները։

Համացանցում նաև տեսանյութ է տարածվել։

Տղամարդուն հրազենային վնասվածքներով գտել են չորեքշաբթի ուշ երեկոյան Ստոկհոլմից դեպի հարավ Սոդերտալյե քաղաքում։ 38-ամյա Իրաքցի փախստականի մարմինը հայտնաբերվել է տան մեջ։

Չորեքշաբթի ուշ երեկոյան դեպքի վայր է կանչվել ոստիկանություն։

Կեսգիշերին մոտ հարևանները կրակոցներ են լսել իրաքցու բնակարանում և կանչել իրավապահներին, որոնք տղամարդուն գտել են արդեն մահացած։ Կադրերում երևում է, որ ոստիկանությունն ընդհատել է մահացու ուղիղ հեռարձակումը։ 

Ոստիկանությունը ձերբակալել է հինգ մարդու։

38-ամյա բլոգերին մեղադրանք էր առաջադրվել ատելություն սերմանելու համար, դատավճիռը պետք է հրապարակվեր այսօր առավոտյան, սակայն սպանության պատճառով որոշումը հետաձգվել է մինչև հաջորդ շաբաթ։

Տեսանյութը սոցցանցերից