«Լկտի, լպիրշ», «Պարոն խեղկատակ», «Դու ուղեղ չունես»․ ՔՊ-ականները՝ Էդգար Ղազարյանին

ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովում շարունակվում է ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի մասնակցությամբ նիստը, որը վերածվել է իսկական լեզվակռվի։ Նիստի ընթացքում հնչում են փոխադարձ վիրավորանքներ։ Մեջբերում ենք ՔՊ-ական պատգամավորների՝ Էդգար Ղազարյանի հասցեին հնչող արտահայտությունները։

Արթուր Հովհաննիսյան․ «Քեզանից ուրիշ բառեր լսեմ, չփոշմանես, քեզ կարգին պահի», «Չեմ թողնելու Էդգար Ղազարյանը ելույթ ունենա», «Խելոք նստի տեղդ, կկարդաս՝ կգնաս», «Ժողովրդին մեկը բան ասի, լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը․ ընդունեք սա որպես սպառնալիք», «Էդ որ հրապարակներում հեռվից միկրաֆոնով գոռում էր՝ առանց մեր դեմը կանգնելու», «Ընդդիմադիրները ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում՝ ուղարկելով այս ծաղրածուին», «Այս թեկնածուն խայտառակություն է ուղղակի»։

Ռուստամ Բաքոյան․ «Պարոն խեղկատակ», «Դու ուղեղ չունես», «Ձեզ ձեռք առնելու համար են բերել»։

Արփի Դավոյան․ «Ավելի վատ բնորոշումներ կանանք տանք»։

Գեւորգ Պապոյան․ «Լպիրշ, լկտի վարքագիծ»։

Բոլորով․ «Դու ով՞ ես արա՛»։

Մանրամասն` տեսանյութում: