Դիետոլոգը դառը շոկոլադ է խորհուրդ տվել․ ահա, թե ինչու

Նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում քաղցրեղենը փոխարինել դառը շոկոլադով։ Ասել է սննդաբան Նատալյա Լազուրենկոն NEWS.ru-ի հետ զրույցում։
Լազուրենկոյի խոսքով՝ դառը շոկոլադը պետք է պարունակի առնվազն 70 տոկոս կակաո կամ կակաոյի յուղ։ «Բայց շոկոլադը չի կարող օգնել նիհարելուն։ Մեծ քանակությամբ, դա պարզապես լրացուցիչ կալորիա է»,- նախազգուշացրել է նա:
«Եթե մարդն օրվա ընթացքում չօգտագործի իր ընդունած կալորիաները, դրանք կհայտնվեն ճարպային հյուսվածքում»,- ընդգծել է սննդաբանը։