Որն է եղել հրդեհի պատճառը․ մանրամասներ

Հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված կանոնների խախտման պատճառով․ Արգիշտի Քյարամյան

Այո՛, բենզին է օգտագործվել, որ բռնկվել է և հնարավոր չի եղել մարել։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Դեպքի վայրում են գտնվում քննչական խմբի անդամները, ովքեր ողջ գիշեր աշխատել են, ներգրավվել են նաև փորձագետներ և կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում՝ անվտանգության կանոնների խախտման պատճառով»,- նշեց Քյարամյանը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Մանրամասները՝ տեսանյութում։