Այսօր Սանկտ Պետերբուրգում մեկնարկում է միջազգային տնտեսական ֆորումը

Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ը կանցկացվի հոբելյանական՝ 25-րդ միջազգային տնտեսական ֆորումը: Ֆորումին կմասնակցեն ավելի քան 90 երկրի ներկայացուցիչներ. այս տարի գլխավոր թեման կդառնա փոփոխվող աշխարհում նոր հնարավորությունների որոնումը:
Ֆորումի հիմնական գործարար ծրագիրը բաժանված է 4 թեմատիկ ուղղությունների՝ նվիրված գլոբալ և ռուսական տնտեսությանը, սոցիալական և տեխնոլոգիական օրակարգին, մարդկային ներուժի զարգացմանը: Այս մասին հայտնել են ֆորումի կազմակերպիչ «Ռոսկոնգրես» հիմնադրամից. փոխանցում է RIA Novosti-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգ կուղևորվի հունիսի 16-ին, հաջորդ օրը հանդես կգա լիագումար նիստում, հանդիպում կունենա խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Միջազգային առաջնորդներից ֆորումին այս տարի կմասնակցեն Հայաստանի և Ղազախստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: