Բռնությունների նոր ալիք Սիսիանում. ԱԱԾ-ն բերման է ենթարկել համայնքապետարանի 3 աշխատակցի

«Դիմադրություն» շարժման անհնազանդության գործողություններից սարսափահար՝ Փաշինյանը փորձում է փրկել իրադրությունը, որն իրականացնում է միջնադարյան կարգերին բնորոշ բռնի մեթոդներով:
Yerkir.am-ը լուր ստացավ առ այն, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները երեկ Երևան են տարել Սիսիանի համայնքապետարանի 3 աշխատակիցների՝ քաղաքաշինության բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանին, կազմակերպչական բաժնի պետ Հայկուհի Բլբուլյանին, նույն բաժնի պետի տեղակալ, իրավաբան Օվսաննա Մարկոսյանին:
Սիսիանում այս բռնությունները կապում են նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի՝ «Դիմադրություն» շարժման շրջանակներում ցուցաբերած ակտիվությամբ և հանրության շրջանում ունեցած բարձր հեղինակությամբ: