Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Ռեալ Սոսիեդադ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Ռեալ Սոսիեդադ»

Ճապոնիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն կարիերան կշարունակի իսպանական «Ռեալ Սոսիեդադում», հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից Արքայական ակումբը կստանա 6,5 միլիոն եվրո, սակայն նրա հաջորդ վաճառքից կստանա գումարի 50 տոկոսը։ Առաջիկայում Կուբոն բուժզննում կանցնի նոր ակումբում եւ կկնքի պայմանագիր։

Կուբոն 2019-ի ամռանը ազատ գործակալի կարգավիճակում էր անվճար միացել «Ռեալին»։ Դրանից հետո նա վարձակալությամբ խաղացել է իսպանական «Մալյորկայում» եւ «Խետաֆեում»։

Transfermarkt-ը Կուբոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 7,5 միլիոն եվրո։