Ադրբեջանը դուրս մնաց «Եվրատեսիլ 2023»-ից․ հայտնի են եզրափակիչ անցած 10 երկրները

Ադրբեջանը դուրս մնաց «Եվրատեսիլ 2023»-ից․ հայտնի են եզրափակիչ անցած 10 երկրները

Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան եւ Նորվեգիան անցան եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ չեն անցել Ադրբեջանը, Մալթան, Իռլանդիան, Լատվիան և Նիդերլանդները։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի է ունենալու մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը կայանալու է մայիսի 13-ին։