Բետիսը կամային հաղթանակ տարավ Ռոմայի նկատմամբ

Բետիսը կամային հաղթանակ տարավ Ռոմայի նկատմամբ

Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Բետիսը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Ռոմային»։

Հաշիվը 34-րդ րոպեին բացեց Պաուլո Դիբալան՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 6 րոպե անց Գվիդո Ռոդրիգեսը խփեց պատասխան գոլը։

Հյուրերի հաղթանակ պարգևեց Լուիս Էնրիկեի՝ 88-րդ րոպեին խփած գոլը։ 90+3-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Նիկոլո Ձանիոլոն։

«Բետիսը» 9 միավորով առաջին տեղում է։ «Ռոման» 3 միավորով խմբում 3-րդ տեղում է։