Փաշինյանը Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նախապատրաստող հանձնաժողով ստեղծելու որոշում է ստորագրել

Փաշինյանը Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նախապատրաստող հանձնաժողով ստեղծելու որոշում է ստորագրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 18-ին որոշում է ստորագրել․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

Մեծանուն քանդակագործ, արձանագործ, տարածական գեղանկարչության հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը 2024 թվականին նշելու նպատակով ստեղծել նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ: