Նովակ Ջոկովիչը նվաճեց 90-րդ տիտղոսը

Նովակ Ջոկովիչը նվաճեց 90-րդ տիտղոսը

Սերբ Նովակ Ջոկովիչը նվաճեց Աստանայում (Ղազախստան) անցկացված ATP-500 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում աշխարհի 7-րդ ռակետը 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց 6-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը 90-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում։

Այս հաղթանակի շնորհիվ Ջոկովիչը նվաճեց ATP տարվա ամփոփիչ առաջնության ուղեգիր։