Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում վերջին վայրկյաններին 4 միավոր վաստակեց Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ պայքարում և հաղթելով 6։4 հաշվով՝ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Հիշեցնենք, որ Ամոյանը կիսաեզրափակչում 6:1 հաշվով վստահ հաղթանակ էր  տարել  Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ: 

Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել է Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել, ապա քառորդ եզրափակչում տուշեով (7:0) առավելության է հասել դանիացի Օլիվեր Կրուգերի նկատմամբ: