Բանգլադեշում նավի շրջվելու հետևանքով կա 55 զոհ

Բանգլադեշում նավի շրջվելու հետևանքով կա 55 զոհ

Բանգլադեշի Կարատոյա գետում նավի շրջվելու հետևանքով զոհերի թիվը հասել Է 55-ի. այդ մասին հայտնել Է United News of Bangladesh պորտալը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Պորտալի տվյալներով՝ սեպտեմբերի 26-ին հրշեջները գետից հանել են ևս ինը զոհվածների մարմիններ: Ավելի վաղ The Bangladesh Observer թերթը, վկայակոչելով հրշեջ ծառայությանը, հայտնել Էր 30 զոհվածների մասին: