Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ շաբաթական ընդամենը մեկ անգամ արագ սնունդ ուտելու դեպքում

Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ շաբաթական ընդամենը մեկ անգամ արագ սնունդ ուտելու դեպքում

Գաղտնիք չէ, որ արագ սննդով մշտական ​​սնվելը վնասակար է։ Բայց ի՞նչ անել, եթե ձեզ թույլ տաք շաբաթական միայն մեկ ուղևորություն արագ սննդի կետ:

«Առողջ մարդկանց մեծամասնության համար, եթե նրանք լավ են ուտում և ֆիզիկապես ակտիվ են, շաբաթը մեկ անգամ արագ սնունդ ուտելը, ամենայն հավանականությամբ, մեծ ազդեցություն չի ունենա, հատկապես, եթե դուք վերահսկում եք ձեր չափաբաժինները և կատարում եք սննդի գիտակցված ընտրություն», - բացատրել է բժիշկ Անա Ռայսդորֆը Parade-ին տված հարցազրույցում։

Այսինքն՝ արձագանքը կլինի անհատական։ Ցանկալի է զերծ մնալ նման սննդից, եթե ունեք արյան բարձր ճնշում և երիկամների հիվանդություն, ինչպես նաև շաքարային դիաբետ. շատ կերակուրներ պարունակում են մեծ քանակությամբ աղ ու շաքար:

Մասնագետը նշել է, որ սովորական համբուրգերը կարող է համեմատաբար հավասարակշռված ուտեստ լինել, բայց հենց դրան ավելացնում ես կարտոֆիլ ֆրի և գազավորված ըմպելիք, իրավիճակը կտրուկ փոխվում է։