Իրանը և Վենեսուելան ստորագրել են 20-ամյա ռազմավարական համագործակցության համաձայնագիր

Իրանը և Վենեսուելան ստորագրել են 20-ամյա ռազմավարական համագործակցության համաձայնագիր

Թեհրանն ու Կարակասը 20 տարի ժամկետով համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել. փոխանցում է TASS-ը։

Փաստաթուղթը ստորագրվել է Թեհրանում՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ։

Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն քաղաքական, մշակութային, նավթային, նավթաքիմիական և զբոսաշրջության ոլորտներում։

2021 թվականի մարտի 27-ին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և Իրանի՝ այն ժամանակվա արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը 25 տարի ժամկետով համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեցին։ Դրանից հետո իրանցի քաղաքական գործիչները բազմիցս հայտարարել են, որ ուսումնասիրում են այլ բարեկամ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Վենեսուելայի հետ նմանատիպ պայմանավորվածությունների հասնելու հնարավորությունը։