Առանց ակնոցի և հարսանյաց զգեստով. Գուրցկայան որոշել է փոխել իր կյանքը ամուսնու մահից մեկ տարի անց (Տեսանյութ)

 Առանց ակնոցի և հարսանյաց զգեստով. Գուրցկայան որոշել է փոխել իր կյանքը ամուսնու մահից մեկ տարի անց (Տեսանյութ)

Մեկ տարուց մի փոքր ավելի առաջ հայտնի ռուս երգչուհի Դիանա Գուրցկայան կորցրեց ամուսնուն։ Պյոտր Կուչերենկոն վերադառնում էր գործուղումից, և հենց ինքնաթիռում իրեն վատ է  զգացել։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել, սակայն տղամարդուն չի հաջողվել փրկել։ Երգչուհու համար այս կորուստը լուրջ հարված էր, քանի որ ամուսինը ոչ միայն իր սիրելի տղամարդն էր, այլեւ ընկերն ու աջակիցը։

Գուրցկայան մեկ տարի սգի մեջ էր։ Երգչուհին դադարեցրել էր իր կարիերան և գրեթե երբեք չի հայտնվել հանրության առաջ։ Սակայն այժմ երգչուհին կարծես պատրաստ է կրկին վերադառնալ բնականոն կյանքին։ Համենայն դեպս, այդպես որոշել են  երկրպագուները՝ տեսնելով նրա նոր տեսահոլովակը բլոգում: Դիանան սոցիալական ցանցերում կիսվել է իր վերջին ֆոտոշարքից կադրերով։ Դրանցում նա կեցվածք է ընդունում ձյունաճերմակ զգեստով, որը շատ նման է հարսանեկան զգեստին։ Բացի այդ, երգչուհին առաջին անգամ հանրությանը ներկայացել է առանց ակնոցի, որով նա փակում էր իր աչքերը մանկուց։ Փոխարենը աստղը կապեց բարակ, էլեգանտ ժապավեն։