«Լոկոմոտիվի»` սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Նաիր Թիկնիզյանը

«Լոկոմոտիվի»` սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Նաիր Թիկնիզյանը

Երկրպագուների վարկածով Ռուսաստանի առաջնության «Լոկոմոտիվի»` սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի և պաշտպանի դիրքերում հանդես եկող Նաիր Թիկնիզյանը։

Թիկնիզյանն անցած ամիս չորս հանդիպում է անցկացրել «երկաթուղայինների» կազմում, կատարել է 1 գոլային փոխանցում ու հաղթական գնդակի հեղինակն է դարձել «Զենիթի» դեմ խաղում (2:1):

«Տիկի՛, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ և մաղթում հաջողություն ազգային հավաքականի խաղերում»,- ասվում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

24-ամյա Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։