Ռուսաստանը սկսել է Հայաստան մատակարարել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք

Ռուսաստանի Դաշնությունը Երևանի խնդրանքով սկսել է Հայաստան մատակարարել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ Հայաստանում նավթամթերքների սակավության հետ կապված բարդ իրավիճակ է ստեղծվել․
«Ռուսաստանի Դաշնությունը ժամանակին օգնություն է ցուցաբերում»,- նշված է հաղորդագրության մեջ։