Կեղծ «դատավարություն», բոլոր նորմերի լիակատար անտեսում Բաքվում հայ քաղաքացիական անձի նկատմամբ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Բաքվում կեղծ «դատավարություն» և բոլոր նորմերի լիակատար անտեսում է տեղի ունենում ԿԽՄԿ պաշտպանության ներքո սրտի վիրահատության համար Հայաստան տեղափոխվող և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից շաբաթներ առաջ անօրինական անցակետում առևանգված ԼՂ 68-ամյա խաղաղ բնակչի նկատմամբ։ Այս մասին թվիթերի իր մկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
«Ապօրինի առևանգումը, որը Մարդու իրավունքների կոպիտ խախտում է, այժմ ուղեկցվում է 68-ամյա քաղաքացիական անձի տառապանքները ցուցադրող տեսանյութերի և լուսանկարների հրապարակմամբ։ Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և հաստատությունների խնդրանքով պետք է ազատ արձակվեն Բաքվում դեռևս պատանդ պահվող ռազմագերիները և քաղաքացիական անձինք»,-գրել է նա: